Թուրքիայի տարբեր քաղաքներում ոստիկանության ուժերը համաժամանակյա գործողությունների ընթացքում ձերբակալել են 44 քուրդ գործիչների։
Firat գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանությունը Բաթման քաղաքում՝ 20, Մերսինում՝ 1, Դիարբեքիրում՝ 7, Քուրթալանում՝ 16 քուրդ գործիչների։
Նշվում է, որ ձերբակալվածները քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամներ են, ովքեր զբաղեցրել են տարբեր ընտրովի կամ նշանակովի պետական պաշտոններ։




























