Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` դեկտեմբերի 16-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար ԼՂՀ Մարտունիի շրջանի Ղուզե Ճարտարի մշակույթի պալատի ռեժիսոր Ռաշիդ Աղամալյանին շնորհվել է ԼՂՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը նախագահ Բակո Սահակյանը, հիմք ընդունելով ԼՂՀ արդարադատության խորհրդի եւ ԼՂՀ Գերագույն դատարանի 2011թ. դեկտեմբերի 13-ի եզրակացությունները, ստորագրել է հրամանագիր ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր Զոյա Օհանյանի լիազորությունները դադարեցնելու մասին:

Բակո Սահակյանը, հիմք ընդունելով ԼՂՀ արդարադատության խորհրդի 2011թ. դեկտեմբերի 13-ի որոշումները, դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագրեր` դատավորների թեկնածուների եւ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները հաստատելու մասին: