Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորումը կարեւոր է ոչ միայ այս տարածաշրջանի, այլեւ ամբողջ աշխարհի համար։

International Alert կազմակերպության Ասիայի եւ Եվրոպայի կազմակերպությունների ծրագրի տնօրեն Ֆիլ Չեմպեյնը՝ Բաքվում կայացած «Ղարաբաղի ապագան խաղաղարար նախաձեռնությունների ապագան է» թեմայով քննարկումների ժամանակ հայտարարել է, թե իրենց կազմակերպությունը պատրաստ է իր ջանքերը ներդնել այդ հակամարտությունների լուծման գործում": Հիշեցնենք, որ International Alert-ը աշխատում է աշխարհի 20 երկրներում եւ զբաղվում է հակամարտությունների կարգավորմամբ։ Չեմպեյնի խոսքերով՝ Հարավային Կովկասը կազմակերպության համար առավել հետաքրքրություն է ներկայացնում։ «Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում զգալի առաջընթաց կարձանագրվի»,- ասել է փորձագետը։