Մերձդնեստրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին կմասնակցեն Եվգենի Շեւչուկն ու Անատոլի Կամինսկին, որոնք անցած կիրակի օրվա քվեարկության ընթացքում 38,5% եւ 26,3% ձայներ են հավաքել:
Այսպիսին են կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք այսօր հրապարակել է ԿԸՀ-ն:
Հիշեցնենք, գործող նախագահ Իգոր Սմիրնովը, որը դուրս է մնացել պայքարից, դիմել է ԿԸՀ` պահանջելով առաջին փուլի արդյունքները անվավեր համարել: Բողոքը կուսումնասիրվի այսօր` դեկտեմբերի 16-ին:
Երկրորդ փուլը կկայանա դեկտեմբերի 25-ին:




























