Ղազախստանի մի շարք տեղեկատվական կայքեր, այդ թվում «Նովոստի-Կազախստան» գործակալության կայքն ու Twitter-ը արգելափակված են:

Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` «Նովոստի-Կազախստան» կայքի գործընկերը: Ըստ ռուսական գործակալության, «ԿազախՏելեկոմ» ազգային ընկերությունը անհասանելի է մեկնաբանությունների համար:

Հնարավոր չէ նաեւ կապվել տեղի բնակիչների հետ, քանի որ չի աշխատում բջջային կապը: Չի աշխատում նաեւ ֆիքսված հեռախոսակապը: Նշենք, որ Ժանաոզեն քաղաքում անկախության 20-ամյակի տոնակատարությունների ժամանակ անկարգություններ են ծագել, ոչ պաշտոնական տվյալներով, կան զոհեր: