Անգլիական Քովենթրի քաղաքում անսովոր անձրեւ է եկել. Մեկ գիշերում քաղաքի թաղամասերից մեկում հարյուրավոր մրգեր են ընկել:

Քաղաքացիները չեն տուժել, իսկ ահա ավտոմեքենաներըվնասվել են: «Ամեն բան այնքան անսպասելի ու անհասկանալի էր, որ բոլոր մարդիկ, պարզապես, քարացել են»,-The Daily Telegraph-ին պատմել է ականատեսներից մեկը` Դեյվ Միքինսը:

Օդերեւութաբանների խոսքով, այս ամենում մեղավորը Մեծ Բրիտանիայի հյուսիսում մոլեգնող քամին է: Ուժեղ հոսանքները օդ են բարձրացրել մտուղները, որից հետո դրանք թռել են մի քանի տասնյակ կմ եւ թափվել Քովենթրիի վրա: Միաժամանակ, ականատեսների ներկայացմամբ, օդից վայր են ընկել ոչ միայն մրգեր, այլեւ գազար եւ կաղամբ:

Սա նման անսովոր տեղումների առաջին դեպքը չէ: Այսպես, Հունաստանի հյուսիսում գտնվող Կորոնա թաղամասում, 2002 թվականին կենդանի ձկների անձրեւ էր եկել: 2004-ին Խորվաթիայում գորտերի անձրեւ էր եկել, իսկ մեկ տարի անց նույնը տեղի էր ունեցել Սերբիայում, հիշեցնում է NEWSru.com-ը:

Երբեմն անսովոր անձրեւներ մարդիկ են ստեղծում: Օրինակ, Հնդկաստանի Մումբայ քաղաքում, եռակի ահաբեկչությունից հետո ադամանդների անձրեւ եկավ: Պատճառն այն է, որ ռումբերից մեկը պայթել էր ոսկերչական շուկայում, որից հետո թանկարժեք առարկաները ցրվեցին ողջ քաղաքով մեկ: