Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին կոչ է արել Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին, առաջին հերթին նրանց, որոնք կապված են Անկարայի կողմից արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ՝ վայր դնել զենքերը եւ հայտարարել իրենց լուծարման մասին։ Այդ մասին նա հայտարարել է խորհրդարանում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խմբակցության նիստում, որի ելույթը հեռարձակել է TRT Haber հեռուստաալիքը։

«Եթե Ժողովրդական պաշտպանության ուժերը (ԺՊՈւ, PKK-ի սիրիական ճյուղ) զենքերը վայր չդնեն, նրանք չեն կարողանա փախչել իրենց ապագա ճակատագրից»,- ասել է Էրդողանը։- Մենք ուժ ու հնարավորություն ունենք լուծելու այս հարցը։ [Արտաքին բոլոր ուժերը] պետք է ձեռքերը հեռու տանեն տարածաշրջանից, այլապես մենք մեր սիրիացի եղբայրների հետ միասին կկտրենք ԻՊ-ի եւ PKK-ԺՊՈւ-ի գլուխները»։