Թերթը գրում է, որ երեկ Վարդան Այվազյանը թերթի հետ զրույցում ասաց, որ Նոր տարին պատրաստվում է դիմավորել «սովորական»:

«Թե այդ սովորականի տակ մենք ինչ ենք հասկանում, պատգամավորն ինչ է հասկանում` նա չմանրամասնեց: Մեր հարցին` ինչքա՞ն ծախս է Ձեզ համար Ամանորի տոնը, պատգամավորը պատասխանեց. «Էդ կնգաս գործն է,ես ինչ իմանամ:Ես քարտս տվել եմ միանգամից իրեն, աշխատավարձիս քարտը միանգամից կնոջս եմ տվել` պրծել եմ, 310 հազար է, թե 205 հազար դրամ»:Մեր հարցին` մարդիկ իրենց ստացած սուղ աշխատավարձով այս տարի կարո՞ղ են Նոր տարի անել` նա պատասխանեց. «Ո՞ր մարդուն նկատի ունես, միջին աշխատավարձով ապրողը 110 հազար է ստանում, իսկ 110 հազար ստացողը ինքը միջին չափի Նոր տարի կարող է անել»: Երբ շեշտեցինք խոզի բդո՞վ, պարոն Այվազյանը հեգնեց` «հիմա կարող ա ուզես սեւ իկրայո՞վ անեն»,- գրում է «Առավոտ»-ը: