Վանաձոր քաղաքի խանութներից մեկի տնօրենը, դեկտեմբերի 6-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր տվել, որ խանութի հավաքարարը՝ 51-ամյա Ծաղիկ Պ.-ն, օգտվելով վաճառողների անզգուշությունից, դրամարկղից գողացել է 15.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հոկտեմբերի 29-ից մինչեւ դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Ծաղիկ Պ.-ն խանութի դրամարկղից պարբերաբար գողացել է ընդհանուր առմամբ 435.000 դրամ:
Կատարվում է քննություն:




























