Այսօր Եվրախորհրդարանի նոր նախագահ է ընտրվել Լեհաստանի նախկին վարչապետը եւ արտգործնախարար Յեժի Բուզեկը: Նա նախկին սոցիալիստական երկրներից առաջին պատգամավորն է, որը նախագահելու է Եվրախորհրդարանում: Ընտրությունից առաջ Բուզեկը հույս է հայտնել, որ կկարողանա նպաստել Եվրամիության «հին» եւ «նոր» անդամների միջեւ տարբերությունների հաղթահարմանը:

69-ամյա պահպանողական պատգամավորը Եվրախորհրդարանի նախագահ է ընտրվել 736 պատգամավորներից 555-ի կողմ ձայներով: Բուզեկը ժամանակին անդամակցել է «Սոլիդարնոստ» շարժմանը, որը 1989 թվականին Լեհաստանում վերջ տվեց սոցիալիստական կարգերին: