Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը գնահատական է տվել  նախարարի պաշոտնում իր 11 ամիսների գործունեությանը:

Լրագրողների հետ հանդիպումը կայացել է ոչ թե նախարարության շենքում, այլ The club ակումբում: Նախարարը կատակել է, թե իրեն զգում է, ինչպես քննություն հանձնելիս:

Պատասխանլով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իր աշխատանքը 10-բալանոց սանդղակով, Թովմասյանը նկատել է, թե նախընտրում է գնահատականներ տալ ընդունված 5-բալանոց համակարգով:  Ամենաբարձր` 5  միավորով նա իրեն գնահատել է ռեգիստրի ոլորտում կատարված աշխատանքի համար:

Նոտարական ծառայությունների բարեփոխման համար նա իրեն 4  է գնահատել, իսկ ահա դատական համակարգում կատարվել է 3-ի աշխատանք:  «Սակայն ես պարապել եմ, եւ ապագայում ավելի լավ կհանձնեմ քննությունը»,-կատակել է նախարարը:

 Թովմասյանի մոտ «երկուսներ» չկան: