2012թ հագուստի մեջ իշխելու է ռոմանտիզմը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 17-ին, ասաց Նորաձեւության հայկական խորհրդի անդամ, դիզայներ Լիլիթ Մարգարյանը` հավելելով, որ նորաձեւ են համարվելու ծաղկավոր, փոռիկներով զգեստները: 2012թ աշուն-ձմեռ հավաքածուում վերադառնում է 70-ականների վինտաժը. «Հագուստ, որը հենց նոր ես հանել հին սնդուկից, բայց դրանք կարված են լինելու նորաձեւ»,- ասաց Լիլիթ Մարգարյանը:
Իսկ 2012թ գարուն-ձմեռ հավաքածուում իշխելու է 20-ականների ոճը: Աշուն-ձմեռ հավաքածուում իշխելու են շոկոլադի, դարչինի, կարամելի, թարմ մեղրի, դդմի երանգները, կարմիրը եւ սեւը: Իսկ գարուն-ամառ հավաքածուում իշխելու է կանաչը, փիրուզագույնը, դեղինը, նարնջագույնը եւ այլն:
Կտորներից նորաձեւ են բնական կտորները, ատլասը, քաշմիրը, շիֆոնը, մետաքսը եւ այլն: Ինչ վերաբերում է փեշերին, ապա նորաձեւ են սուպեր մինիից մինչեւ սուպեր մաքսին:
Տղամարդկանց հագուստի մեջ նորաձեւ են զինվորական տարրերը, նստեցրած կոստյումները, բազմաշերտ հագուստը, բնական մորթին, կաշիները: Գույներից իշխելու է կանաչը, կարմիրը, դեղինը:
Անդրադառնալով Երեւանի տոնական ձեւավորմանը` դիզայները նշեց, որ շատ են կրկնվող ձեւավորումները, օրինակ` սպիտակ տնակներն եւ տոնածառերը, չնայած դրանք փոխելն էլ կապված է գումարների հետ: Ինքը կավելացներ յուրահատուկ ձեւավորումներ, Ձմեռ պապերի համար նոր հագուստներ կկարեր:




























