Ղազախստանի անկարգությունները լուսաբանող  «K+» հեռուստաալիքը նոր տեսանյութ է տեղադրել դեկտեմբերի 16-ին Ժանաոզենում տեղի ունեցած անկարգությունների մասին: Կադրերում երեւում են հրդեհներ եւ հրապարակում տեղադրված բեմահարթակի փլուզումը:

Ուշագրավ է, որ տեսանյութում կադրերին ուղեկցող ձայնը անընդհատ կրկնվում է, այնինչ կադրերը փոխվում են:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Ժանաոզենի անկարգությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 16-ին` անկախության 20-ամյակի տոնակատարությունների ընթացքում:

Բախումները տեղի են ունեցել ցուցարարների եւ ոստիկանության միջեւ, մեկ այլ վարկածով` բախումները հրահրվել են ագրեսիվ երիտասարդական խմբի կողմից, որը ցուցարարների հետ կապ չի ունեցել:

Բախումների ընթացքում, Ղազախստանի գլխավոր դատախազության տվյալներով, 10 մարդ զոհվել է, 75 քաղաքացիական անձինք են վիրավորվել եւ վեց ոստիկան: Իրավապաշտպան կազմակերպությունները վստահեցնում են, որ զոհվածների թիվն ավելի մեծ է: