Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Հրայր Մկոյանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախաձեռնությամբ այսօր, դեկտեմբերի 17-ին այցելել են Գյումրի: Նրանք գնդակներ եւ մարզաշապիկներ են նվիրել Լեւոն Իշտոյանի անվան ֆուտբոլային դպրոցի սաներին, որոնք մեծ ուրախությամբ են ընդունել ֆուտբոլիստներին, ու նաեւ կարճատեւ ֆուտբոլային խաղ են անցկացրել:

Մովսիսյանն ու Մոկյանը երեխաներին մաղթել են առողջություն, նվիրվածություն ֆուտբոլին եւ մեծ մարզական հաջողություններ, Գյումրիից հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը: Ազգային հավաքականի ֆուտբոլիստները խոստացել են աջակցել այս ֆուտբոլային դպրոցի սաներին:

Մովսիսյանն ու Մկոյանը կայցելեն նաեւ «Թռչունյաց տուն» մանկատուն: