ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան անակնկալ այցով մեկնել է Լիբիա:

Նա երկրում կմնա մի քանի ժամ եւ կհանդիպի վարչապետ Աբել Ռահիմ ալ-Քիբի եւ պաշտպանության նախարար Ուսամա Ջուիլիի հետ, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Պանետան Պենտագոնի առաջին ղեկավարն է, որ Լիբիա է այցելել: Ուշագրավ է, որ նա ժամանել է Լիբիայի նկատմամբ պատժամիջոցները հանելու ԱՄՆ հայտարարությունից մի քանի ժամ անց: 

Հիշեցնենք, երեկ ԱՄՆ պաշտպանության նախարարը Իրաքից մեկնել էր Թուրքիա, որտեղ մասնակցել էր ամերիկյան զորքերի դուրսբերման արարողությանը:

Թուրքիայում Լեոն Պանետան նախագահ Գյուլի եւ պաշտպանական գերատեսչության ղեկավար Յըլմազի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարի հարցեր: