Այն բանից հետո, երբ անցյալ ամիս Եվրոպայում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին կոտրեց ազդրը, նա հեղեղվեց հաղորդագրություններով, ծաղիկներով և մտահոգության խոսքերով  պետությունների ղեկավարների, երկու կուսակցությունների գործընկերների և նույնիսկ թագավորական ընտանիքի անդամների, հատկապես Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիի կողմից: Բայց ամենաուշագրավն այն է, որ ոչ մի արձագանք չեղավ Ջո և Ջիլ Բայդեններից, ինչը վրդովվեցրել է նրա ընտանիքին, գրում է Politico-ի քաղաքական սյունակագիր Ջոնաթան Մարտինը:

Այս զայրույթը բորբոքվում է նրանով, որ Ջիլ Բայդենը շարունակում է, այժմ հրապարակավ իր վիրավորվածությունը դրսևորել Փելոսիից նրա համար, որ վերջինս ստիպել է ԱՄՆ նախագահին դուրս գալ քարոզարշավից:

«Եթե ես լինեի Լեդի Մաքբայդենի տեղը, մեծ աղջկա շալվար կհագնեի, կխորհեի ապագայի մասին ու  կմտածեի ամուսնուս ժառանգության մասին», - Մարտինին է ասել  Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակի դուստր Ալեքսանդրա Փելոսին: «Ամերիկայում քիչ մարդ է մնացել, որոնք կարող են լավ բան ասել Ջո Բայդենի մասին, և Նենսի Փելոսին նրանցից մեկն է»:

Միաժամանակ Փելոսի կրտսերը հասկացրել է, որ խոսում է միայն իր անունից։ Սպիտակ տան խուլ լռությունը ի պատասխան իրավիճակը մեկնաբանելու խնդրանքի, նշանավորում է նախագահի և նախկին խոսնակի, ժամանակի ամենահայտնի երկու  դեմոկրատների, ինչպես նաև Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի վերականգնման ժամանակների  կուսակցության առաջնորդների միջև դաժան թշնամանքի գագաթնակետը, կարծում է հոդվածի հեղինակը։

Այն պահից, երբ անցյալ ամառ Փելոսին օգնեց կազմակերպել Բայդենի դեմ օրենսդրական հեղաշրջումը, ԱՄՆ նախագահը հրաժարվել է նրա հետ որևէ բանից խոսելուց՝ փաստացիորեն վերջ դնելով իր հարաբերություններին իրեն  հասակակից կնոջ հետ, ում նա ժամանակին անվանում էր «իմ կաթոլիկ քույրը»:

Բայդենը վերջին շաբաթներին հայտարարում էր, որ կարող է հաղթել Թրամփին։ Առավել ապշեցուցիչն այն էր, որ նա նաև խոստովանում էր, որ վստահ չէր, որ կարող է լիարժեք պաշտոնավարել երկրորդ ժամկետը, խոստում, որը նա տվել էր՝ 82 տարին լրանալուց հետո վերընտրվելու համար, նշում է վերլուծաբանը:

Ավելի վաղ ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը The Washington Post-ին տված հարցազրույցում իր հիասթափությունն էր հայտնել Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսիից՝ առաջին անգամ մանրամասներ հայտնելով ամուսնու՝ Ջո Բայդենի և Փելոսիի միջև խզված հարաբերությունների մասին այն բանից հետո, երբ նախագահը հրաժարվեց 2024 թվականի նախագահական մրցավազքից։

«Մենք ընկերներ էինք 50 տարի։ Դա հիասթափեցնող էր», - հայտարարել է Ջիլ Բայդենը:

Փելոսին առաջատար դեմոկրատների թվում էր, որոնք կասկած էին հայտնել նոյեմբերին Դոնալդ Թրամփին հաղթելու Ջո Բայդենի կարողության վերաբերյալ այն բանից հետո, երբ նախագահը հունիսին դադարեցրեց բանավեճերը: