Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն հերքել է լուրերն այն մասին, թե Սահակաշվիլին ցանկանում է գնալ Պուտինի ճանապարհով եւ զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը, որպեսզի ցանկացած պարագայում մնա իշխանության:

BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում նա հայտնել է, որ Սահակաշվիլիի ծրագրերի մեջ վարչապետ դառնալը չի մտնում:

«Այն մարդիկ, ովքեր այսօր շահարկում են երկրի նախագահի ապագա մտադրությունները, պահանջում էին փախել Սահմանադրությունը եւ Վրաստանը գերնախագահական հանրապետությունից վերածել խորհրդարանականի: Հենց որ իշխող կուսակցությունը եւ իշխանությունն սկսեց դա անել, միանգամից ձայներ հնչեցին, որ Սահակաշվիլին ուզում է գնալ Պուտինի ճանապարհով: Աշխարհում ոչ մի մարդ չի հաստատել, որ Սահակաշվիլին ուզում է վարչապետ դառնալ: Որպես թիմի անդամ, ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ նախագահի մտադրություններում նման բան չկա»,-հայտարարել է Վաշաձեն: