Ռուսաստանի կոմունիստական կուսակցության համագումարը միաձայն իրենց առաջնորդ Գենադի Զյուգանովին առաջադրել է նախագահի թեկնածու: Գաղտնի քվեարկության արդյունքում բոլոր 209 պատվիրակներն իրենց ձայնը տվել են միակ թեկնածու Գենադի Զյուգանովի օգտին:
Քվեարկության արդյունքներից հետո, համագումարի պատվիրակները սկսել են վանկարկել «Զյուգանովը մեր նախագահն է», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Զյուգանովը շնորհակալություն է հայտնել իր կուսակցիներին` աջակցության համար:
Հիշեցնենք, որ ՌԴ Կոմկուսի 14-րդ համագումարի երկրորդ փուլը, որտեղ պետք է նախագահի թեկնածու առաջադրվեր, տեղի է ունեցել այսօր` դեկտեմբերի 17-ին: Զյուգանովն արդեն հանդես է եկել ծրագրային ելույթով, որի ժամանակ խոստացել է նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Պետդումայի նոր ընտրություններ անցկացնել:




























