ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հունվարի 20-ին նշանակված իր երդմնակալությունից մի քանի հետո չեղարկել ԱՄՆ ներկա նախագահ Ջո Բայդենի բոլոր «հիմար եւ արմատական» հրամանագրերը։
«Բայդենի վարչակազմի յուրաքանչյուր արմատական եւ հիմար հրամանագիր կչեղարկվի իմ երդմնակալությունից հետո մի քանի ժամվա ընթացքում»,- ասել է նա Վաշինգտոնի «Capital One» մարզասրահում հավաքված իր կողմնակիցների հանրահավաքում:
«Երեկ ինչ-որ մեկն ասել էր. «Սըր, մի օրում այդքան շատ մի ստորագրեք։ Եկեք դա անենք մի քանի շաբաթում»: Ես ասացի. «Սատանան տանի, ոչ, մեզանից շաբաթներ կպահանջվեն դրանք ստորագրելու համար»,- ընդգծել է Թրամփը: «Ոչ, մենք դա կանենք վաղը»:





























