ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հրապարակել ԱՄՆ 35-րդ նախագահի՝ Ջոն Քենեդիի, ինչպես նաեւ խաղաղության նոբելյան մրցանակակիր Լյութեր Քինգի սպանության գաղտնի նյութերը։
«Մենք պատրաստվում ենք հրապարակել նախագահ Ջոն Քենեդիի, նրա եղբոր՝ Ռոբերտ Քենեդիի, ինչպես նաեւ դոկտոր Մարտին Լյութեր Քինգ-կրտսերի սպանության եւ այլ թեմաների մասին մնացած գրառումները, որոնք մեծ հանրային հետաքրքրություն են ներկայացնում։ Այդ ամենը կհրապարակվի»,- ասել է նա՝ հունվարի 19-ին ելույթ ունենալով կողմնակիցների առջեւ Վաշինգտոնի Capital One մարզասրահում։ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։





























