ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր վարչակազմը կենտրոնանալու է ԱՄՆ, այլ ոչ թե այլ պետություններին սահմանների պաշտպանության վրա։
«Այն բանից հետո, երբ տարիներ շարունակ ամրացրել ենք այլ երկրներին, պաշտպանել այլ պետությունների սահմաններն ու տարածքները, մենք, վերջապես, կամրացնենք մեր երկիրը, կպաշտպանենք մեր սահմանները եւ մեր քաղաքացիներին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով կողմնակիցների առջեւ Վաշինգտոնում, Capital One-ի մարզասրահում անցկացվող հանրահավաքում։





























