Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, ԱՊՀ 20-ամյակին նվիրված՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, ինչպես նաեւ ԵվրԱզԷս-ի միջպետական խորհրդի նիստին:




























