ՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է սահմանափակել գաղտնի տվյալների հասանելիությունը ԱՄՆ հետախուզության 51 աշխատակիցների համարը, քանի որ նրանք պնդում են, որ Ռուսաստանը ներգրավված է երկրի հեռացող նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթերի նոութբուքի գործում։ Այս մասին հայտնել է New York Post (NY Post) թերթը։
Հանրապետականը կդադարեցնի հետախուզության հասանելիությունը 51 պաշտոնյաների համար իր պաշտոնավարման առաջին օրը, քանի որ նրանք պնդում էին, որ նոութբուքի զեկույցները «ռուսական ապատեղեկատվության դասական նշան» են 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ, երբ Թրամփը արդյունքում պարտվել է Բայդենին: Fox News-ի տեղեկացմամբ՝ ԱՄՆ նոր նախագահը «ստախոս լրտեսների» վերաբերյալ համապատասխան հրամաններ կտա մի շարք հրամանագրերով, որոնք նա կստորագրի իր երդմնակալությունից հետո։
2020թ. նախագահական ընտրություններից առաջ NY Post-ը հրապարակել էր պատմություն, որը հիմնված էր Հանթեր Բայդենի էլեկտրոնային նամակագրության վրա։ Թրամփի նախկին փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին ասել է, որ ինքը Հանթեր Բայդենի նոութբուքի կոշտ սկավառակից նամակագրության պատճեններ է ստացել Դելավերում գտնվող արհեստանոցի սեփականատիրոջից, ստուգել է այդ նյութերի իսկությունը եւ դրանք տրամադրել NY Post-ին։ Լրատվամիջոցի վարկածով՝ նամակագրությունը ցույց է տվել, որ Հանթեր Բայդենը փորձել է օգտվել հոր պաշտոնական դիրքից՝ հանուն իր բիզնես-շահերի։ Նոութբուքում հայտնաբերվել են նաեւ մի շարք լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնցում ԱՄՆ ներկա նախագահի որդին թմրանյութեր է օգտագործում եւ ալկոհոլ է խմում։ Ջո Բայդենը, որն այն ժամանակ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն էր, առանց որեւէ ապացույցի պնդում էր, որ Ռուսաստանի Դաշնությունը ներգրավված է այս տեղեկատվության տարածման մեջ:





























