Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կարգադրություն է ստորագրել Ժանաոզեն քաղաքում մինչեւ  2012թ. հունվարի 5-ն արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին:

Ինչպես տեղեկացնում է «Կազինֆորմը», կարգադրությունում, մասնավորապես, ասվում է, որ «դեկտեմբերի 16 -ին  Ժանաոզեն քաղաքում  տեղի ունեցած զանգվածային անկարգությունների  կապակցությամբ, հասարակական  անվտանգության ապահովման նպատակով, քաղաքում դեկտեմբերի 17-ից ժամը  18. 00 -ից մտցվում է արտակարգ դորության ռեժիմ մինչեւ 2012 թ. հունվարի 5-ը, ժամը 7. 00 –ն»: Գործելու է նաեւ պարետային ժամ` 23.00 –ից մինչեւ 07.00-ն:

Արտակարգ դրության ընթացքում սահմանափակվելու է տեղաշարժման ազատությունը, այդ թվում` տրանսպորտային միջոցների, քաղաք մուտքուելքը, արգելվելու է հանրահավաքների, հավաքների, գործադուլների անցկացումը: