Անգլիայում դեկտեմբերի 18-ին թեթեւ մարդատար երկու ինքնաթիռ են բախվել, ինչի արդյունքում մեկ մարդ զոհվել է եւ երկուսը վնասվածք են ստացել:

Դեպքը պատահել է Լեսթեր քաղաքի օդանավակայանից ոչ հեռու` տեղի ժամանակով ժամը 14:00- սահմաններում: Ինչպես հաղորդում է Լեսթեր քաղաքի ոստիկանությունը, ինքնաթիռները օդում են բախվել: Զոհվել է ինքնաթիռներից մեկի օդաչուն:  Երկու տուժածները մյուս ինքնաթիռում են գտնվել: Նրանց տեղափոխել են հիվանդանոց: Այժմ կատարվում է հետաքննություն, հաղորդում է rbc-ն: