Դեկտեմբերի 18-ին ժամը 11:45-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը:
Հիշեցնենք, որ գազամատակարարումը Հայաստան դադարեցվել էր դեկտեմբերի 16-ին Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս 1000 մմ մայրուղային գազատարի 67-68-րդ հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով:
Ավելի վաղ «Հայռուսգազարդ» ընկերությունից NEWS.am-ին հայտնել էր, որ այդ ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:




























