Հունաստանի խորհրդարանը չի կարողացել ընտրել երկրի նոր նախագահ քվեարկության չորս փուլերից առաջինում, տեղեկացրել է Kathimerini-ն։
Պահպանողական կառավարության թեկնածու Կոնստանտինոս Թասուլասը ստացել է 160 ձայն, ինչը 40 ձայնով քիչ է հաղթանակի համար անհրաժեշտ 200-ից։
Լուկա Կացելին, որին աջակցում են ձախ ՍԻՐԻԶԱ եւ «Նոր ձախեր» կուսակցությունները, հավաքել է 40 ձայն, իսկ Թասոս Յանիցիսը, որին աջակցում է ՊԱՍՕԿ հիմնական ընդդիմադիր կուսակցությունը, հավաքել է 34 ձայն։ Կոստաս Կիրիակուն, որը «Նիկի» ուլտրաաջ կուսակցության թեկնածուն է, հավաքել է 14 ձայն։
Քվեարկության երկրորդ փուլը, որտեղ հաղթողի համար նույնպես 200 ձայն է պահանջվում, նշանակված է հունվարի 31-ին։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չհաղթահարի այս շեմը, պահանջը կիջեցվի մինչեւ 180 ձայնի երրորդ փուլում, եւ ի վերջո՝ 151 ձայնի չորրորդ՝ եզրափակիչ փուլում։
Սպասվում է, որ Թասուլասը՝ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակը եւ խորհրդարանի անդամը «Նոր դեմոկրատիա» կուսակցությունից», կստանա նախագահական աթոռը վերջին փուլում՝ հաշվի առնելով «Նոր դեմոկրատիայի» մեծամասնությունը 300 տեղանոց խորհրդարանում՝ 156 մանդատ։





























