Սլովակիայի պատմության մեջ առաջին անգամ կինը է նշանակվել ոստիկանապետ, նա գեներալ Յանա Մաշկարովան է, հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Մատուս Շուտայ-Էշտոկը։

«Ինձ համար պատիվ է (Սլովակիայի) ոստիկանության պատմության մեջ առաջին անգամ կնոջը ոստիկանության ղեկավար նշանակելը։ Այսօրվանից գեներալ Յանա Մաշկարովան ստանձնելու է ոստիկանական կորպուսի ղեկավարման պատասխանատվությունը»,- երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Շուտայ-Էշտոկը։

Լյուբոմիր Սոլակը, ով ղեկավարում է Սլովակիայի ոստիկանությունը 2023 թվականի նոյեմբերից, հրաժարական է տվել այն բանից հետո, երբ սլովակ ավագ դպրոցի աշակերտը հարձակվել է մարդկանց վրա՝ սպանելով երկուսին։