Գրեթե երկու տարի անց գնացքների վթարից, որի հետևանքով զոհվեց 57 մարդ, տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել հունական քաղաքների փողոցներ՝ բողոքելու՝ պահանջելով «արդարություն»: Ըստ AFP գործակալության՝ Աթենքում հավաքվել է ավելի քան 30 հազար ցուցարար, իսկ Սալոնիկում՝ մոտ 16 հազար:
Ցուցարարների պաստառների վրա գրված է եղել «Մենք չենք մոռանում, չենք ներում», «Արդարություն, ոչ քողարկմանը»՝ հաղորդում է AFP-ի թղթակիցը։
Աթենքում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել. ցուցարարները Մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանների վրա, իսկ իրավապահներն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառել, լրագրողներին ասել է ցուցարարներից մեկը՝ փոխանցում է DW-ն։
ԱՄՆ-ը հայտարարել է, որ Կոնգրեսը պատժամիջոցներ կկիրառի բոլորի նկատմամբ, ովքեր չեն կատարում Թրամփի պահանջները
Կոլումբիան և բոլոր երկրները պետք է իմանան, որ Կոնգրեսը լիովին պատրաստ է պատժամիջոցներ և այլ միջոցներ ձեռնարկել նրանց դեմ, ովքեր լիարժեք չեն համագործակցում կամ չեն կատարում ԱՄՆ-ում անօրինական կերպով գտնվող իրենց քաղաքացիներին ընդունելու պահանջները: Այս մասին սոցցանցում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։
«Նախագահ Թրամփը Ամերիկան առաջին տեղում է դնում, ինչպես որ խոստացել էր։ Եվ Կոնգրեսը կվարի քաղաքականություն, որը կաջակցի այդ օրակարգին»,- գրել է նա։





























