Դեկտեմբերի 26-ից հանրապետության հանրակրթական դպրոցներում կմեկնարկի ձմեռային արձակուրդը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունից:
Համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատված 2011-12 թվականների ուստարվա պլանի’3-12-րդ դասարանցիների արձակուրդը կտեւի 2011թ. դեկտեմբերի 26-ից մինչեւ 2012թ. հունվարի 8-ը ներառյալ:
Առաջին եւ երկրորդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդը նախատեսված է 2011թ. դեկտեմբերի 26-ից մինչեւ 2012թ հունվարի 22-ը ներառյալ:




























