ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Սքոթ Բեսենթին ֆինանսների նախարարի պաշտոնում։ Հեռարձակումը վարել է C-SPAN հեռուստաալիքը։
62-ամյա միլիարդատեր Բեսենթը գլխավորում է Key Square Group ներդրումային հիմնադրամը։ 2011-2015թթ. աշխատել է որպես Soros Fund Management ընկերության գլխավոր ներդրումային տնօրեն:
Ինչպես նշել է Forbes ամսագիրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Բեսենթը երկար տարիներ ճանաչում են միմյանց, ներդրողը 2016թ. 1 մլն դոլար է նվիրաբերել Հանրապետական կուսակցության երդմնակալության կոմիտեին եւ ակտիվորեն օգնել 2024թ. ընտրարարշավի ընթացքում, այդ թվում դրա համար հատկացնելով 3 մլն դոլար։ Նա մասնակցել է Թրամփի հանրահավաքներին եւ եղել նրա հիմնական տնտեսական խորհրդականը: Ավելի վաղ Թրամփը նրան անվանել էր «Ուոլ Սթրիթի ամենահիասքանչ մարդկանցից մեկը»:





























