ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ լավ հարաբերություններ ունի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, թեեւ նրան լիբերալ է համարում։ Այս մասին նախագահն ասել է լրագրողներին երկուշաբթի Սպիտակ տանը։
Նրան խնդրել են մեկնաբանել վերջերս Բրիտանիայի վարչապետի հետ տեղի ունեցած խոսակցությունը։ «Շատ լավ խոսակցություն էր։ Մենք շատ լավ հասկանում ենք իրար։ Բայց բոլորը չէ, որ կարող են կատարյալ լինել»,- ասել է Թրամփը։





























