Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտնել է իր ռազմական հրամանատար Մուհամմեդ Դեյֆի մահվան մասին։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Իսրայելը հայտարարել է, որ Դեյֆը սպանվել է հուլիսին օդային հարձակման արդյունքում:
Դեյֆի մահը հաստատելուց հետո ՀԱՄԱՍ-ի Քասամ բրիգադների խոսնակ Աբու Օբայդան ասել է, որ սպանվել է նաև ռազմական հրամանատարի տեղակալ Մարվան Իսան, և հայտարարել է մի քանի այլ հրամանատարների մահվան մասին: Իսրայելը պնդում է, որ Իսան սպանվել է մարտին:





























