110 պաղեստինցի բանտարկյալներ իսրայելական բանտերից ազատ են արձակվել հրադադարի համաձայնագրի շրջանակներում՝ հայտնում է BBC News-ը։

Մեծ բազմություն էր հավաքվել Ռամալլահում՝ գրավված Արևմտյան ափում՝ ողջունելու ազատ արձակվածներին:

Ավելի վաղ Խան Յունիսում ազատ են արձակվել յոթ պատանդ՝ երկու իսրայելցի և հինգ թայլանդցի։ Հարյուրավոր մարդիկ հավաքվել են պատանդներով ֆուրգոնների շուրջ՝ ստեղծելով քաոս։

Դրա պատճառով Իսրայելի կառավարությունը ժամանակավորապես կասեցրել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման գործընթացը։