Կոլումբիան առաջարկել է «արժանապատիվ» վճարել ԱՄՆ-ից իր քաղաքացիների արտաքսման համար, տեղեկացրել է երկրի արտաքին գործերի նախարարությունը միգրանտների արտաքսման առիթով երկու պետությունների ղեկավարներ Գուստավո Պետրոյի եւ Դոնալդ Թրամփի միջեւ հրապարակային տարաձայնությունից մեկ շաբաթ անց, տեղեկացրել է AFP-ը։
Երկու ղեկավարները 50 տոկոսի չափով խոշոր առեւտրային տուրքեր մտցնելու պառնալիքներ են հնչեցրել, իսկ Բոգոտայում Վաշինգտոնի դեսպանությունը դադարեցրել է վիզաների տրամադրումը երկուշաբթիից ուրբաթ՝ որպես վրեժ այն բանի համար, որ Պետրոն հրաժարվել է թույլ տալ ամերիկյան ռազմական ինքնաթիռներին վերադարձնել կոլումբիացի միգրանտներին իրենց երկիր։
Պետրոն ԱՄՆ-ին մեղադրել է այն բանում, որ այդ երկիրը միգրանտներին վերաբերվում է որպես հանցագործների՝ նրանց ձեռնաշղթաներ հագցնելով։
Ուրբաթ Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ առաջարկել է Մոուրիսիո Կլավեր-Կարոնային՝ Լատինական Ամերիկայի գծով Թրամփի հատուկ բանագնացին, որպեսզի Բոգոտան «անհապաղ ստանձնի Միացյալ Նահանգներից արտաքսված բոլոր քաղաքացիների հանձնումը»՝ ծածկելով իր քաղաքացիների տրանսպորտային ծախսերը։
Պետրոն հայտնել է, որ իր կառավարությունը թույլ չի տա արտաքսված միգրանտներին ճամփորդել ձեռնաշղթաներով։
Այս շաբաթ Թրամփի վարչակազմը հայտարարել է Կոլումբիայի դեմ մի շարք պատժամիջոցներ մտցնելու մասին, բայց հետո նահանջել է. Սպիտակ տունը հայտնել է, որ Բոգոտան ընդունել է իր պայմանները եւ փոխել է կուրսը։
Երեքշաբթի եւ չորեքշաբթի ռազմական եւ քաղաքացիական ինքնաթիռները Բոգոտա են վերադարձրել միգրանտների առաջին խմբերին։





























