Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը հայտարարել է, որ իր երկրին ուկրաինական պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններից դուրս թողնելը «շատ վտանգավոր» կլինի և խնդրել է Կիևի և Վաշինգտոնի միջև հետագա քննարկումներ սկսել՝ հրադադարի ծրագիր մշակելու համար։

Associated Press-ին տված բացառիկ հարցազրույցում Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը չի ցանկանում մասնակցել հրադադարի վերաբերյալ բանակցություններին կամ քննարկել որևէ զիջում, ինչը Կրեմլը մեկնաբանում է որպես ժամանակի կորուստ այն դեպքում, երբ իր զորքերը հաղթում են մարտի դաշտում:

Ըստ նրա, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի էներգետիկ և բանկային համակարգերի դեմ և շարունակելով աջակցել ուկրաինացի զինվորականներին:

«Կարծում եմ՝ սրանք ամենամոտ և ամենակարևոր քայլերն են»,- ասել է նա Ուկրաինայի մայրաքաղաքում մեկ ժամից ավելի տևած հարցազրույցում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման անհրաժեշտության մասին։ Ավելի ուշ նա հայտնեց, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը արդեն կապի մեջ են եղել, սակայն մանրամասներ չհայտնեց։