Washi թայֆունը 957 մարդու կյանք է խլել, եւս 49-ը անհետ կորած են: Այսօր` դեկտեմբերի 20-ին, նման տվյալներ են ներկայացրել Ֆիլիպինների իշխանությունները:

Անցած շաբաթվա վերջին Ֆիլիպիններին վրա հասած փոթորկից ամենաշատը տուժել են երկրի հարավում գտնվող Կագայան դը Օրո եւ Լիգան քաղաքների մերձակա գյուղերը:

Reuters-ը նշում է, որ այդ քաղաքների իշխանությունները փորձում են հնարավորինս շուտ թաղել զոհվածներին, որպեսզի կանխարգելեն վարակիչ հիվանդությունների տարածումն այն կենտրոններում, որտեղ թայֆունից տուժած մարդիկ են պատսպարվել:

Հիշեցնենք, ինքնությունը չպարզված զոհերին մտադիր են թաղել եղբայրական գերեզմաններում:
Ֆիլիպինների իշխանությունների տվյալներով` Washi թայֆունից ընդհանուր առմամբ 338 հազար մարդ է տուժել: