Ֆիլիպիններում Washi կործանարար փոթորկի գրեթե հազար զոհերի կապակցությամբ համազգային սուգ է հայտարարվել: Այսօր` դեկտեմբերի 20-ին նման որոշում է կայացրել Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Ակինո III-ը:

Նախագահը տեղի իշխանությունների հետ արտակարգ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են աղետյալ գոտիներից բնակիչների տարհանման միջոցառումների եւ տուժածներին նյութական օգնություն տրամադրելու հարցեր:

Հիշեցնենք, տարերային աղետը 957 մարդու կյանք է խլել,  եւս 49-ը անհետ կորած են: Ներկայումս Ֆիլիպինների տարհանման կենտրոններում 43 հազար մարդ կա, տուժածների ընդհանուր թիվը  հասել է 338 հազարի: Փոթորիկը 10 հազար տուն է ավերել, լուրջ վնաս է հասցվել տրանսպորտային ենթակառուցվածքներին:

Ֆիլիպիններում համազգային սուգ  հայտարարելը վարչակազմին հնարավորություն է տալիս աղետի հետեւանքները վերացնելիս ավելի լայնորեն կիրառել պետական հատուկ միջոցները, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: