Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 13-ի առավոտյան այցելել է Գալուստ Գյուլբենկյան առաջապահ վարժարան, ապա Ազգային միացյալ վարժարան, ուր հանդիպումներ է ունեցել վարժանների ուսուցիչների եւ աշակերտների հետ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ, որտեղից Վեհափառ Հայրապետի գլխավորած թափորը դամասկահայության ուղեկցությամբ ուղեւորվել է դեպի Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի:

Նույն օրը երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հանդիպել Ասորի Ուղղափառ եկեղեցու Պատրիարք Կաթողիկոս Զաքա Ա Իվազի հետ՝ վերջինիս նստավայրում: