Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր աշխատակիցների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հրամանագիրը։ Հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքում։
«Դատարանը հաստատակամ է իր հավատարմության մեջ իր աշխատակազմին և խոստանում է շարունակել արդարություն և հույս ապահովել վայրագությունների միլիոնավոր անմեղ զոհերի համար ամբողջ աշխարհում, իր առջև եղած բոլոր իրավիճակներում», - պնդել են դատարանից:
ՄՔԴ-ն նաև կոչ է արել բոլոր 125 մասնակից պետություններին և միջազգային հանրությանը «միասնական լինել արդարության և մարդու հիմնարար իրավունքների համար պայքարում»:
Թրամփը նախկինում ֆինանսական պատժամիջոցներ էր սահմանել ՄՔԴ-ի դեմ՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի դեմ հետաքննության համար: ՄՔԴ-ն «անօրինական և չարդարացված գործողություններ է կատարել» Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ, ասվում է հրամանագրում։ Փաստաթղթում Թրամփը նաև մեղադրել է ՄՔԴ-ին իր լիազորությունները չարաշահելու մեջ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ «անհիմն» ձերբակալության օրդեր տրամադրելու մեջ:
Հրամանագիրն ընդգծում է, որ ՄՔԴ-ն իրավասություն չունի Միացյալ Նահանգների կամ Իսրայելի նկատմամբ, քանի որ ոչ մի երկիր Հռոմի կանոնադրության կողմ կամ դատարանի անդամ չէ:
Բացի պատժամիջոցներից, Թրամփը վիզային սահմանափակումներ է մտցրել դատարանի պաշտոնյաների համար, որոնք աջակցում են ԱՄՆ քաղաքացիների և նրանց դաշնակիցների դեմ ՄՔԴ հետաքննությանը, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին: ԱՄՆ-ը զգալի սահմանափակող միջոցներ կկիրառի «ՄՔԴ-ի խախտումների» համար պատասխանատուների դեմ։ Միջոցառումները կարող են ներառել, ի թիվս այլ բաների, գույքի, ակտիվների արգելափակում և ԱՄՆ ՄՔԴ անդամների և նրանց ընտանիքների մուտքի արգելում:





























