Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը (PRCS) բացել է իր առաջին դաշտային հոսպիտալը Գազա քաղաքում: Այս մասին տեղեկացվել է կազմակերպության X սոցցանցում հրապարակված հայտարարությունում։
«Պաղեստինյան Կարմիր մահիկի աշխատակիցներն ավարտել են բոլոր նախապատրաստական աշխատանքները Գազա քաղաքում գտնվող նոր դաշտային հոսպիտալում, որը գտնվում է Ալ-Սարայա շրջանում: Այս հոսպիտալը դարձել է քաղաքի առաջին բուժհաստատությունը, որտեղ կգործեն միանգամից մի քանի բժշկական բաժանմունքներ, այդ թվում՝ վիրահատարան, ինկուբացիոն եւ ռադիոլոգիայի բաժանմունք, ինչպես նաեւ ինտենսիվ թերապիայի, շտապօգնության բաժանմունք եւ շտապօգնություն»,- նշվել է PRCS հաղորդագրությունում։
Կազմակերպությունը նաեւ հայտնել է, որ Գազայի բնակիչներից բացի, նոր հոսպիտալը կընդունի հիվանդներին եւ անձնակազմին «Ալ-Քուդս» հիվանդանոցից, որը գտնվում է պաղեստինյան անկլավի հյուսիսում:





























