ԱՄՆ-ի կողմից եվրոպական ապրանքների մաքսատուրքերի սահմանումն անօրինական կլինի, Եվրամիությունը կպաշտպանի իր շահերը։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի (ԵՀ) հայտարարության մեջ։

«Մաքսատուրքերի սահմանումը կլինի անօրինական և տնտեսապես հակաարդյունավետ, հատկապես հաշվի առնելով խորն ինտեգրված արտադրական շղթաները, որոնք ստեղծվել են ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից անդրատլանտյան առևտրի և ներդրումների միջոցով», - ասվում է հայտարարության մեջ: «Մենք արձագանքելու ենք՝ պաշտպանելու եվրոպական բիզնեսի, աշխատողների և սպառողների շահերը չարդարացված միջոցներից»։