ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ուսումնասիրում է ուկրաինական հակամարտության կարգավորման տարբերակներ, սակայն դեռ հստակ ծրագիր չկա։ Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում կատարելով եվրոպացի պաշտոնյային։

Նրա խոսքով, հակառակ տարածված կարծիքի՝ Վաշինգտոնը չունի կոնկրետ գործողությունների ծրագիր, իսկ ամերիկյան իշխանություններն ուսումնասիրում են իրենց դաշնակիցների առաջարկներն ու լսում նրանց մտահոգությունները։ «Թրամփի, [Վլադիմիր] Զելենսկու եւ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի միջեւ բանակցությունները դժվար կլինեն։ Բոլոր տարբերակները դիտարկվում են։ Պատժամիջոցները խստացնելու համար դեռ շատ հնարավորություններ կան»,- ասել է Fox News-ի աղբյուրը։

Թրամփը Fox News-ի հարցազրույցում ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում զգալի առաջընթաց է գրանցվել։ Նա ասել է, որ կկարողանա բանակցությունների մեջ ներգրավել հակամարտության երկու կողմերին։

ԱՄՆ նախագահը վերջին շաբաթներին բազմիցս հայտնել է Պուտինի հետ զրուցելու իր ցանկությունն ու պատրաստակամությունը։ Բայց որեւէ շփման մասին, որը տեղի է ունեցել, պաշտոնապես չի հաղորդվել: Պուտինի եւ Թրամփի վերջին խոսակցությունը, որի մասին տեղեկությունը տեղակայված է Կրեմլի կայքում, թվագրված է 2020թ. հուլիսի 23-ով։