Գազայի կառավարությունը հունվարի 19-ից հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Իսրայելի կողմից անկլավում արձանագրել է հրադադարի խախտման ավելի քան 270 դեպք: Այս մասին հայտնել է Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայության տնօրեն Իսմայիլ ալ Սավաբտան։
«Օկուպացիոն բանակը հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո թույլ է տվել ավելի քան 270 խախտում», - մեջբերում է Կատարի Al Araby հեռուստաալիքը։ Ավելի վաղ ալ Սավաբտան X սոցիալական ցանցի իր էջում հայտնել էր, որ Գազայի հատվածում իսրայելական բանակի խախտումները ներառում են, մասնավորապես, ասպատակություններ, կրակոցներ, տների քանդում, ռմբակոծություններ։
Ինչպես նշել է Գազայի կառավարության մամուլի տնօրենը, Իսրայելը խախտել է նաև հրադադարի համաձայնագրի հումանիտար արձանագրության պայմանները՝ չկատարելով վառելիքի, հումանիտար օգնության և ծանր տեխնիկայի ներմուծման իր պարտավորությունները։
Իսրայելական կողմը, նշել է ալ-Սավաբտան, թույլ չի տվել սկսել հիվանդանոցների և քաղաքացիական պաշտպանության օբյեկտների վերականգնումը, ինչպես նաև սահմանափակել է բժշկական սարքավորումների, շտապօգնության մեքենաների և վրանների ներմուծումը մարդկանց ժամանակավոր կացարանի համար:





























