ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանը կարող է դեր խաղալ ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսում։
«Կարծում եմ՝ Չինաստանը շատ կարևոր խաղացող է համաշխարհային ասպարեզում: Կարծում եմ՝ նրանք կարող են օգնել մեզ վերջ դնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը», - ասել է նախագահը։
«Հուսով եմ, որ Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները բոլորս կկարողանանք համերաշխ լինել: Սա շատ կարևոր է», - ընդգծել է Թրամփը։ Միևնույն ժամանակ, նա կարծիք է հայտնել, որ իր հարաբերությունները Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ «շատ լավ» են զարգացել COVID-19-ի համաճարակից առաջ ընկած ժամանակահատվածում։ «Մենք հնարավորինս մոտ էինք, որքան դա հնարավոր է առաջնորդների միջև»,- նշել է պետության ղեկավարը։
Թրամփը կարծում է, որ Չինաստանը կարող է օգնել լուծել ուկրաինական ճգնաժամը

Հասանելի է
русский



























