Ռուսաստանը 2024 թվականին պահպանել է երկրորդ տեղը աշխարհի խոշորագույն ոսկու արտադրողների թվում՝ մոտավորապես 330 տոննա արդյունահանմամբ՝ ըստ РИА Новости-ի՝ համապատասխան ազգային նախարարությունների և ծառայությունների տվյալների հիման վրա արած հաշվարկների։
2024 թվականին ոսկու արդյունահանման առաջատարը դարձյալ Չինաստանն է, որն արտադրել է 377 տոննա ոսկի, ինչը 0,6%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Ավստրալիան երրորդ տեղում է, որի արդյունահանումը նվազում է երրորդ տարին անընդմեջ՝ այս անգամ 2%-ով՝ մինչև 290 տոննա՝ ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների:
Առաջին հնգյակում են նաև Կանադան և ԱՄՆ-ը. առաջինն արդյունահանումն ավելացրել է 1%-ով՝ մինչև 200 տոննա, իսկ երկրորդը, ընդհակառակը, արդյունահանումը կրճատել է 5,9%-ով՝ մինչև 160 տոննա ոսկի։




























