Նոյեմբերի 14-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը հերթական հանդիպումն անցկացրեց Եվրոպայի 2011թ. երիտասարդական առաջնության շրջանակներում: «Հանրապետական» մարզադաշտում մեր հավաքականն ընդունում է Էստոնիայի թիմին: 24-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանըմեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ եւ հեռահար հարվածով բացեց հաշիվը: Սակայն խաղի վերջին րոպեին, տուգանայինի խաղարկումից հետ հյուրերից Արմեն Արտյունինին հաջողվեց հավասարեցնել հաշիվը:
Սա այն դեպքն է, երբ կարելի է ասել, որ մերոնք կորցրին երկու, հակառակորդը նվաճեց մեկ միավոր: Ֆլեմինգ Սերիցլեվի սաների ահռելի տարածքային եւ խաղաղյին առավելությունը նյութականացվա միայն մեկ խփած գոլով:
Հայկական թիմը չկարողացավ իրացնել բազմաթիվ գոլային պահերը, եւ աշխատեց հին ֆուտբոլային կանոնը. «Չես խփում դու, խփում են քեզ»:
Ի դեպ, մեր թիմից իր հաջող խաղով աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը:



























