Թուրքիայի Տրապիզոն նահանգի Գյուլբահարաթուն շրջանի ոստիկանատան մեջ տեղի ունեցած վիճաբանության տեսագրությունը հայտնվել է ինտերնետում։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանապետի եւ ոստիկաններից մեկի միջեւ վեճ է ծագել, երբ ոստիկանը հրաժարվել է զգաստ կանգնել ոստիկանապետի դիմաց։ Վիճաբանության հետեւանքով նյարդայնացած ոստիկանը զենքը հանել է եւ փորձել է մտնել հարեւան սենյակ հեռացած ոստիկանապետի մոտ։ Այդ ընթացքում մյուս ոստիկաններին մի կերպ է հաջողվում հանգստացնել իրենց գործընկերոջը։