Քեմերոն Դուգլասը` ամերիկյան հայտնի դերասան Մայքլ Դուգլասի որդին, որը 5 տարվա ազատազրկման է դատապարտված, եւս 4,5 տարի է ստացել` բանտում թմրանյութեր պահելու համար:
Հայտնի չէ, թե բանտում նրան ինչպես է հաջողվել թմրանյութեր հայթայթել:
Agence France-Presse-ը տեղեկացնում է, որ Դուգլաս կրտսերի գործի լսումներին ներկա են գտնվել նրա ընտանիքի չորս անդամներ, սակայն հայրը նրանց հետ չի եղել: Ավելի վաղ Մայքլ Դուգլասը հայտարարել էր, որ որդու հետ պատահածի մեղքը նաեւ իրենն է, քանի որ ինքը այնքան էլ լավ հայր չի եղել:
Քեմերոն Դուգլասը ձերբակալվել է 2009թ. Նյու Յորքում` մեթամֆիտամին եւ հերոին տեղափոխելու եւ պահելու համար: Քեմերոնն ընդունել է մեղքը եւ դատապարտվել 5 տարվա ազատազրկման:




























