«Նորվեգական հրաձիգ», ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հայրը որդուն անվանել է ամենասարսափելի ահաբեկիչ Երկրորդ համաշխարհայինից հետո:
Գերմանական Stern շաբաթաթերթին տված հարցազրույցում նախկին դիվանագետ Յենս Բրեյվիկը պատմել է, որ վերջին անգամ որդու հետ հեռախոսով խոսել է մոտ վեց տարի առաջ, բայց այժմ կցանկանար այցելել նրան բանտում: Նա հույս է հայտնել, թե իրեն կհաջողվի որդու մեջ մարդկային զգացմունքներ արթնացնել:
«Անդերսը 77 անմեղ մարդկանց է սպանել, բայց ապաշխարության նշույլ անգամ չկա նրա մոտ»,- ասել է ահաբեկչի հայրը:
Բրեյվիկ-ավագը բաժանվել է Անդերսի մորից, երբ նա մեկ տարեկան էր, եւ հոր ու որդու հարաբերությունները չեն ստացվել: Այժմ հայրն իրեն մեղավոր է զգում որդու արածների համա:
Հուլիսի 22-ին կրկնակի ահաբեկչության հետեւանքով Օսլոյում եւ Ուտոյա կղզում սպանվել էր 77 մարդ, վիրավորվել 150-ը: Ներկայումս Բրեյվիկը գտնվում է մենախցում Իլա բանտում: Բրեյվիկի հետ աշխատող հոգեբույժները կարծում են, որ նա անմեղսունակ է: Ահաբեկչի գործով դատավարությունը սկսվելու է 2012թ. ապրիլի 16-ին:




























